10.09.2025
Իշխանությունը հասավ «Լեզվի մասին» օրենքին
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունները հետևողական զարգանում են

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Պամելա Քոուլին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:


Կողմերն անդրադարձել են 2025թ. օգոստոսի 26-ին Երևանում անցկացված Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի արդյունքներին՝ նախանշելով առաջիկա անելիքները:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը և վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը նոր՝ Ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը:


ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Միացյալ Թագավորության դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ։

Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար. Մայր Աթոռ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան