26.04.2024
Հայաստանում ստեղծվելու է տեխնոլոգիական կլաստեր՝ հայկական «Սիլիկոնյան հովիտ»-ը
prev Նախորդ նորություն

Հայաստանը էներգետիկ շուկայի ազատականացման շեմին է. ԱԺ-ում ներկայացվել է օրենսդրական հիմքը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը Ազգային ժողովի նիստում ներկայացրել է «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Օրենսդրական փաթեթն ուղղված է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը, կառավարության կողմից լիազորված մարմնի և ՀԾԿՀ իրավասությունների հստակեցմանը, միջպետական առևտրի զարգացմանը։


Հայկ Հարությունյանի խոսքով` Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել 2004 թվականին և հենվում է «միակ գնորդ (վաճառող)» մոդելի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահվում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու և սպառողներին վաճառելու իրավունքը:


Էլեկտրաէներգետիկական շուկան ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածում ամբողջությամբ կարգավորվում է։ Կարգավորվում է նաև էլեկտրաէներգիայի ներկրումն ու արտահանումը: Զարգացած և զարգացող մի շարք երկրներում էլեկտրաէներգետիկական շուկաներն արդեն իսկ ազատականացված են և միտված լիարժեք մրցակցային շուկայի ձևավորմանը:


Բացի այդ՝ ներկայիս էլեկտրաէներգետիկական շուկան հենվում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման տարեկան ծավալների կանխատեսման վրա և շուկայի մասնակիցների համար չի սահմանում պատասխանատվություն՝ այդ ծավալների շեղումների դեպքում: Արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսված և փաստացի ծավալների տարբերության պատճառով առաջացած ռիսկերը հավասարակշռվում են սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագների միջոցով։


Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների իրականացման հիմնական նպատակներն են.


- Էլեկտրաէներգիայի ժամային առևտրին՝ որպես էլեկտրաէներգետիկ համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմին անցումը,


- Էլեկտրաէներգետիկական համակարգում տնտեսական կարգավարման իրականացումը՝ շուկայի մասնակիցներից պահանջարկի և առաջարկի հայտերի հիման վրա,


-Շուկայի մասնակիցների համար անհատական պատասխանատվության ներդրումը՝ կանխատեսվող և փաստացի սպառման ծավալների արդյունքում առաջացող ռիսկերը հավասարակշռելու համար,


-Միջպետական առևտրի նոր հնարավորությունների ստեղծումը,


-Ներքին սպառողների պաշտպանության նոր մեխանիզմների ներդրումը,


-Ներդրումային միջավայրի բարելավումը և գրավիչ պայմանների ստեղծումը ներդրողների համար:


Էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելի ընդհանուր փոփոխությունները միտված են «միակ գնորդ (վաճառող)» մոդելից շուկայի ազատական մոդելի անցմանն` ապահովելով.


Շուկայի օպերատորի ստեղծումը,
Համակարգի օպերատորի իրավասությունների շրջանակի ընդլայնումը,
Խոշոր սպառողների մուտքը էլեկտրաէներգետիական մեծածախ շուկա,
Մատակարարների մուտքը էլեկտրաէներգիկական շուկա,
Թրեյդերների մուտքը էլեկտրաէներգիայի մեծածախ շուկա:


Ներկայումս բոլոր սպառողներն էլեկտրական էներգիան գնում են բաշխիչ ցանցի միջոցով: Խոշոր սպառողների մուտքը էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկա թույլ կտա վերջիններիս էլեկտրաէներգիա գնել արտադրողներից՝ դրա համար վճարելով փոխադրման կամ բաշխման ցանցերով այդ էլեկտրաէներգիայի հաղորդման համար ՀԾԿՀ սահմանված սակագները: Խոշոր սպառողները մուտք գործելով շուկա՝ կմասնակցեն համակարգի պլանավորմանը և կվճարեն առանձին հզորության ու էլեկտրաէներգիայի դրույքների համար՝ հնարավորություն ստանալով ստեղծել լրացուցիչ տնտեսական օգուտներ և՛ համակարգի, և՛ սեփական գործունեության համար:


Մրցակցային շուկա ստեղծելու համար անհրաժեշտ առաջնահերթ քայլերից է մատակարարման և բաշխման գործառույթների տարանջատումը: Ներկայումս միայն բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված մատակարարման գործառույթի իրականացումը։


-Մատակարարման և բաշխման գործառույթների տարանջատումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կկարողանա շարունակել իրականացնել և՛ բաշխման, և՛ մատակարարման գործունեություն, երաշխավորված մատակարարի կարգավիճակով: Միևնույն ժամանակ այլ ընկերություններ ևս իրավունք կունենան զբաղվելու էլեկտրաէներգիայի մատակարարմամբ՝ համապատասխան լիցենզիա ստանալու պարագայում: Արդյունքում նոր մատակարարների աստիճականական մուտքը կստեղծի մրցակցային միջավայր էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում,- ասել է Հայկ Հարությունյանը:


Էլեկտրաէներգետիկական շուկայում հանդես կգան նաև թրեյդերները՝ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները։ Կարևորելով թրեյդերների ինստիտուտի ստեղծումը և վերջիններիս էլեկտրաէներգիայի ներկրման և արտահանման կազմակերպման իրավասություններով օժտելը՝ Հայկ Հարությունյանը նշել է, որ այն էական դեր կխաղա միջպետական առևտրային հարաբերությունների զարգացման հարցում։

ՀՀԿ-ականների «աչքը խաղում է». նախընտրական տարին չեն ուզում սկսել երթերով ու նստացույցերով
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online