25.11.2024
Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին. Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանությունից
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է երկրի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ:


Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:


Մամեդյարովը տեղեկացրել է իր գործընկերոջը հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին: Նա նշել է, որ Ադրբեջանը կողմ է հակամարտության շուտափույթ և փուլային կարգավորման նպատակով առարկայական, ինտենսիվ բանակցություններին:


Նա ասել է, որ ՄԽ համանախագահների հետ համատեղ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: