Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է կազմակերպության առաջնահերթությունները 2018 թվականի համար: Դրանց թվում նա ներառել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա հորդորել է բուժել այն պարալիչը, որը բերել է եվրոպական հակամարտությունների սրմանն ու սառեցմանը: «Հաշվի առնելով, որ այդտեղ են սկսվել երկու համաշխարհային պատերազմները, ինչպես նաև հաշվի առնելով Եվրոպայի ռեսուրսներն ու պոտենցիալը, չի կարելի թույլ տալ տարածաշրջանում հակամարտությունների շարունակականությանը»,- նշել է նա:
Գուտերեշի խոսքով, որպեսզի կարգավորվեն հակամարտությունները տարածաշրջանում, հարկավոր է ազգայնականության վտանգավոր ալիքին դիմադրել, ինչպես նաև նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին: Դրանց թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:
«Ես հորդորում եմ եվրոպական առաջնորդներին ցույց տալ, որ տարածաշրջանը կարող է գոյություն ունենալ համաձայն իր իդեալների և խաղաղ հարևանության գաղափարների»,- հավելել է նա: