24.11.2024
ԱՊՀ որոշ երկրներ կարող էին ԵԱՏՄ-ում դիտորդ լինել. Պուտին
prev Նախորդ նորություն

Հայաստանի ոստիկանությունն ու Վրաստանի ՆԳՆ-ն կհամադրեն ջանքերը. դեսպան

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ։


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը Գիորգի Գախարիային փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնները։


Անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը՝ կողմերը խոսեցին երկկողմ ծրագրերի, ինչպես նաեւ դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։


Զրուցակիցները միակարծիք էին, որ Հայաստանի Ոստիկանությունն ու Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մի շարք ուղղություններով պետք է շարունակեն սերտ համագործակցություն ծավալել եւ համադրեն ջանքերը, որպեսզի հանցավորության դեմ պայքարում առավել հաջող արդյունքներ գրանցվեն։


Կողմերն, անդրադարձ կատարելով փոխադարձ այցելությունների կարեւորությանը, հույս հայտնեցին, որ մոտ ապագայում տեղի կունենա Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան։