ԱՊՀ որոշ երկրներ կարող էին ԵԱՏՄ-ում դիտորդ լինել. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում նշել է, որ ԱՊՀ որոշ երկրներ կարող են դիտորդ լինել Եվրասիական տնտեսական միությունում:
Նա նշել է, որ նպատակահարմար է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ ավելի խորը ձևաչափերով համագործակցության հնարավորությունները:
«Հարկավոր է շեշտադրել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև միջտարածաշրջանային և սահմանային համագործակցության հետագա զարգացումը: Դրանով իսկ մենք նոր իմպուլս կհաղորդենք ինտեգրացիոն գործընթացներին և ավելի սերտ կոոպերացիա կապահովենք նրանց միջև»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև ասել է, որ Եվրասիական տնտեսական միության զարգացման համար կարևոր նշանակություն ունի այլ պետությունների և ինտեգրացիոն կազմակերպությունների հետ սերտ, փոխշահավետ համագործակցությունը: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Պուտինը հատկապես շեշտադրել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության շարունակականությունը և ԱՀԿ-ում ԵԱՏՄ-ի դիրքերի ամրապնդումը: