25.11.2024
Մեր բանակն ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջեւ դրված խնդիրները. Բակո Սահակյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում շարունակվում են ճնշումները ընդդիմադիրներիփաստաբանների նկատմամբ

Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիան դադարեցրել է փաստաբան Ֆահրադդին Մեհթիևի լիազորությունները:


Ֆահրադդին Մեհթիևը հայտնի է Ադրբեջանում ընդդիմադիր մի շարք ակտիվիստների պաշտպանությամբ: Մեհթիևը եղել է «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղըրզադեի, Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըի, ինչպես նաև կուսակցության ակտիվիստ Ասիֆ Յուսֆիլիի փաստաբանը:

Փաստաբանների ասոցիացիայի նախագահությունը Մեհթիևի լիազորությունները 1 տարով դադարեցրել է այն հիմնավորմամբ, որ փաստաբանը ԶԼՄ-ներին է փոխանցել իր պաշտպանյալ «Ադրբեջանի միջազգային բանկ»-ի նախկին նախագահ Ջահանգիր Հաջիևի հարցազրույցի տեսագրությունը, որում Հաջիևը քննադատում էր ադրբեջանական իշխանություններին, մասնավորապես ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովին:

Ֆահրադդին Մեհթիևը իր նկատմամբ կայացված որոշումն անհիմն է համարել և նշել, որ տեսագրությունը ԶԼՄ-ներին փոխանցելու իր քայլի մեջ առհասարակ ոչ մի անօրինականություն չի եղել:

«Ես մեղադրվում եմ Հաջիևի հարցազրույցը ԶԼՄ-ներին տրամադրելու մեջ, սակայն դրանում անօրինականություն չկա»,-նշել է փաստաբանը: