Կվիրիկաշվիլի. Մենք չենք օգտվում ՆԱՏՕ–ի պաշտպանությունից
Վրաստանը հասել է կայունության իր բարեփոխումների և ԵՄ–ի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների շնորհիվ։ Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
«Որպես մարտավարական առաջնահերթություն մենք ընտրել ենք եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրումը, և կամաց–կամաց մենք վերածում ենք մեր պետությունը իսկական եվրոպական, դեմոկրատական պետության, պետություն, որը յուրատեսակ է իր բաց լինելով։ Ի նկատի ունեմ առևտուրը, ազատ առևտուրը ինչպես Եվրամիության, այնպես էլ Չինաստանի, ինչպես նաև հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Իհարկե, խոսքը գնում է նաև ներքին կառուցվածքային բարեփոխումների մասին, հիմնարար բարեփոխումների, որոնք իրոք դեմոկրատական պետություն են դարձնում Վրաստանը։ Սա մեր հինգերորդ Հոդվածն է։ Մենք չենք օգտվում ՆԱՏՕ–ի պաշտպանությունից, սակայն Արևմուտքի հետ գործընկերությունը և լավ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ընդհանուր շահերի մշտական փնտրտուքը տարածաշրջանում կայունության բանաձևն են հանդիսանում»,– ասել է Կվիրիկաշվիլին։