29.04.2025
Հակամարտությունների կարգավորման հարցում իրավասու են միջազգային մանդատ ունեցող կառույցները
prev Նախորդ նորություն

Իրանի միջուկային համաձայնագիրը բացառիկ կառուցողական բնույթ ունի. Սարգսյան

Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները 2 հազար տարվա պատմություն ունեն, եւ մենք քաղաքական կայուն երկխոսություն ունենք: Այս մասին Ֆրանսիա այցի ժամանակ L’Express պարբերականի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:


Նախագահի խոսքով՝ երկրների միջեւ ձեւավորվել է կայուն քաղաքական երկխոսություն, կան մշտական քաղաքական այցեր, եւ Հայաստանն այս երկրի հետ հարաբերություններ է պահպանում:


«Ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանը մշտապես չեզոք դիրքորոշում է պահպանել, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել ընդհանուր կրոնական գործոնը: Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ ունեն, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարեւաններին եւ նրանց մշակույթը»,- նշել է Սարգսյանը:


Ի պատասխան հարցին՝ Հայաստանին մտահոգո՞ւմ է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը, ՀՀ նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը բացառիկ կառուցողական բնույթ ունի. «Ուրախությամբ կնշեմ, որ Ֆրանսիան աջակցում է այս համաձայնագրին, ինչի մասին նախագահ Մակրոնը հստակ է հայտարարել»:

Կվիրիկաշվիլի. Մենք չենք օգտվում ՆԱՏՕ–ի պաշտպանությունից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ