27.11.2024
ՀՀ ինտեգրումը ԵԱՏՄ կազմում խոչընդոտ չհանդիսացավ ԵՄ հետ համագործակցությանը. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Հայ ժողովրդի համար վիրավորական են Թուրքիայի նախապայմանները. Սերժ Սարգսյան

ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ելույթից հետո, պտասխանելով թուրք պատվիրակի հայ-թուրքական հարբերությունների վերաբերյալ հարցին, Սերժ Սարգսյանը եւս վերստին հայտարարել է, որ մինչ գարուն Հայաստանի ու Թուրքիայի ստորագրած արձանագրությունները հետ կկանչվեն խորհրդարանից:


Նա նշեց, որ հայկական կողմը լավ չի հասկանում Թուրքիայի պահանջը՝ ինչ-որ քայլ կատարելու վերաբերյալ եւ հիշեցրեց, որ 2008 թ-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ինքը նախաձեռնել է Թուրքիայի հետ բանակցությունների հարապարակայնացումը:


«Այդ ժամանակ մենք ստորագրեցինք երկու փաստաթղթեր երկկողմ հարաբերությունների հաստատման վերաբերյալ», - հիշեցրեց նա ու հավելեց, որ հայ-թուրքական արձանագրություններում շատ հստակ գրված է. «Այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների»: «Բայց թուքական կողմը փորձում էր եւ մինչեւ հիմա էլ փորձում պահանջներ առաջադրել», - ասաց Սարգսյանը:


Նրա խոսքով, պահանջները կամ նախապայմաններն առաջ են քաշվում մինչեւ փաստաթուղթ ստորագրելը: «Այժմ 9 տարի է անցել ու կրկին թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում: Մենք ոչ մի նախապայման չենք ընդունում»,-ասաց Սարգսյանը:


Նա ընդունեց, որ Թուրքիան հզոր պետություն է եւ ունի մեծ պոտոնցիալ, սակայն Սարգսյանի խոսքով, դա չի նշանակում, որ Անկարան պետք է Երեւանի հետ նախապայմաններով խոսի:


Այս համատքստում նա հիշեցրեց, որ մինչեւ գարուն այդ արձանագրությունները առոչինչ են ճանաչվելու: «Թուրքիան կարող է հետ կանգնել Ադրբեջանին միակողմանիորեն աջակցելու իր նախապայմանից եւ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների», - ասաց նա ու հիշեցրեց, որ Թուրքիան միակ պետություններ էր, որ 2016 թ-ին ապրիլին աջակցեց Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները:


«Թուրքիայի վարչապետն ու նախագահը 4 օրվա ընթացքում հինգ աջակցող հայտարարություններ ընդունեցին: Ինչպես կարող ենք մենք դրանից հետո գնալ հարաբերությունների հաստատման եւ ընդունել նախապայմաններ: Սա մոր ժողովրդի համար վիրավորական կլինի», - ասաց Սարգսյանը: