24.11.2024
Ընդմիշտ եմ վերադարձել. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության նպատակներն առնչվում են նաև ՀՀ-ին. ԱՄՆ դեսպան

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հանդիպել են ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:


ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների եւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը:


Ռիչարդ Միլսը բարեկամական խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:


«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված բոլոր նպատակներն այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ շարունակական բարեկամության երաշխիքը մեր ժողովուրդների ամուր ու տեւական կապերն են:


Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի անդամները եւս կարեւորել են հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացումը, բազմոլորտ համագործակցության խորացումը: