Բաղդադը վերացրել է Իրաքյան Քրդստանի բանկային համակարգի դեմ պատժամիջոցները
Իրաքի կենտրոնական իշխանությունները վերացրել են Իրաքյան Քրդստանի բանկային համակարգի դեմ պատժամիջոցները:
Իրաքի խորհրդարանը, պատժամիջոցների վերացման մասին որոշումն ընդունելով, որպես նման որոշման պատճառ նշել է պատժամիջոցների՝ իրենց նպատակին ծառայած լինելու փաստը:
Հայտնի է, որ որոշումն ընդունվել է Իրաքյան Քրդստանում ազդեցիկ «Գորան» ընդդիմադիր շարժման անդամների առաջարկով:
Իրաքյան Քրդստանի անկախության վերաբերյալ հանրաքվեից հետո Բաղդադը Քրդստանը մեկուսացնելու նպատակով արգելել էր դեպի Էրբիլ միջազգային չվերթների իրականացումը, Իրաքի կենտրոնական բանկն իր հերթին արգելել էր Քրդստանի տարածքում գտնվող բանկերի հետ որևէ դրամական գործարքի իրականացում, Իրաքի կենտրոնական իշխանությունները նաև պահանջել էին Քրդստանի տարածքում գործող բջջային օպերատորներից իրենց կենտրոնական գրասենյակներն Էրբիլից տեղափոխել Բաղդադ: