8.04.2025
Մամուլ. ԻՊ-ի հետևորդենրը թափանցել են ՀՀ, ռուս զինծառայողի սպանությունը, ԱԱԾ-ի բացահայտումը
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը «դեռ» որոշում չի կայացրել

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը որոշում դեռ չի կայացրել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօրեին նա մեկնարկել է հանդիպումները ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ, մասնավորապես հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորների հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, որ բացի այդ` հանդիպումներ է ունենալու ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ.

«Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ, որից հետո միայն կկայացնեմ իր որոշումը»,- շեշտել է նա` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Ոչ մեկ իլյուզիա չուներ, թե ատոմակայանի էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատի. փոխնախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը