Ցանկացած խաղաղ համաձայնագրի դեպքում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը կմնա. Նեթանյահու
Պաղեստինցիների հետ խաղաղության մասին ցանկացած ապագա համաձայնագրի շրջանակում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը կմնա: Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցանկացած խաղաղ համաձայնության դեպքում Երուսաղեմը կմնա Իսրայելի մայրաքաղաք, եւ մեր կառավարությունը կշարունակի մնալ Երուսաղեմում», - ասել է նա Դավոսում: Նրա խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով «պատմություն ստեղծեց՝ ընդամենը ճանաչելով պատմությունը»:
«Աշխարհը կարող է հիմնվել միայն իրականության եւ ճշմարտության վրա, իսկ ժխտումն այն փաստի, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, միայն խաղաղության հաստատումը հետ է մղում՝ անիմաստ պատրանք ստեղծելով», - ասել է Նեթանյահուն:
Նա նաեւ խոստացել է, որ «ցանկացած խաղաղ համաձայնագրի դեպքում Իսրայելը միշտ կպահպանի Տաճարի լեռան ստատուս քվոն եւ Երուսաղեմի բոլոր այլ կրոնական սրբավայրերի»: «Դա մեր քաղաքականությունն է եւ մեր սկզբունքը», - ավելացրել է Կառավարության ղեկավարը: