24.11.2024
Ցանկացած խաղաղ համաձայնագրի դեպքում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը կմնա. Նեթանյահու
prev Նախորդ նորություն

Գերմանիան կասեցրել է զենքի արտահանումը Թուրքիա Աֆրինում գործողության պատճառով

Գերմանիան կասեցրել է զենքի արտահանումը Թուրքիա սիրիական Աֆրինում քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ թուրքական բանակի ռազմական գործողության պատճառով:


Գերմանիան Թուրքիա է առաջքում սպառազինության տարբեր տեսակներ, այդ թվում «Լեոպարդ» տանկեր:
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան իրավունք չունի զենք առաքել մի տարածաշրջան, որտեղ լարվածություն կա:


«Մենք իրավունք չունենք զենք առաքել մի տարածաշրջամ, որտեղ լարվածություն կա, և մենք դա չենք անի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:


Ըստ Գաբրիելի, որոշումը համաձայնեցվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք պայմանավորվել են, որ սպառազինությունների արտահանման վերսկսման մասին որոշումը կընդունի արդեն նոր կառավարությունը, երբ վերջնականապես ձևավորվի: