Քրդերը սիրիական բանակին կոչ են արել Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունն ապահովել
Աֆրինի քրդական ինքնավարության վարչակազմը Սիրիային կոչ արել կատարել իր պարտավորությունը եւ Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունն ապահովել: Այս մասին նշվում է վարչակազմի հայտարարության մեջ, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական զորքերի ներխուժումը «սպառնում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը եւ դրանից տուժում է քաղաքացիական բնակչութունը»: Անկարայի ագրեսիան նպատակ է հետապնդում Սիրիայի հողի մի մասին տիրանալ: «Աֆրինը հանրապետության անբաժանելի մասն է, եւ մենք կոչ ենք անում սիրիական բանակին պաշտպանել քաղաքը եւ նրա շրջակայքը, որոնք ուխտադրուժ հարձակման են ենթարկվել»:
Թուրքիայի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր Սիրիայի Աֆրինում քրդերի զինված կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբի մասին: Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության հինգ օրվա ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 35-ի: