21.04.2025
Մամուլի տեսություն. Օհանյանը պատասխանել է վարչապետի՝ «քառօրյա պատերազմի» մասին սկանդալային հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ կայցելի Հայաստան

Ռուսաստանի Պետդումայի պատվիրակությունը` Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Ըստ Ռուսաստանի խորհրդարանի պաշտոնական կայքէջի, ռուսաստանցի խորհրդարանականները Երևանում կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Հանդիպումների առանցքային թեման երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումն է։

Հայաստանցի և ռուսաստանցի պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն նաև միջխորհրդարանական հարթակներում՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով և այլն, համատեղ աշխատանքների հարցեր:
Վոլոդին. ՌԴ-ն անում է ամենը, որպեսզի հնարավորինս արագացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան