Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել ու մակագրել այն.«Սկսենք սկզբից… պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք»: Սա, թերևս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների արձագանքն է: Նշենք, որ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ: Նա պետք է վերադառնա Հայաստան եւ պատասխանի ՀՔԾ-ի հարցերին: Հարուցված է քրեական գործ: