23.12.2025
Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
16.09.2019
Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանական բանակի հնգօրյա վարժանքները նվիրված կլինեն հակահարձակողական գործողությունների յուրացմանը: Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը պաշտպանության նախարարի ղեկավարության ներքո կանցկացվեն օպերատիվ տակտիկական զորավարժություններ՝ բանակի տարբեր զորատեսակների և զորամիավորումների ներգրավմամբ: Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել լեռնային տեղանքում հակահարձակողական օպերացիայի կազմակերպման և անցկացման հարցեր՝ հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու և ազատագրված տարածքներում կարևոր դիրքերը գրավելու միջոցով: Զորավարժություններին կներգրավվեն 10 000 զինծառայող, տանկեր և զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի զենիթահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: