28.06.2026
ՀՀ ռազմական դոկտրինը փոփոխությունների կենթարկվի
17.01.2020
ՀՀ ռազմական դոկտրինը փոփոխությունների կենթարկվի

Վերջին ամիսներին Հայաստանում արդիական է դարձել ռազմական դոկտրինի վերանայման անհրաժեշտությունը: Այս մասին գրում է «Փաստ» թերթը, հիշեցնելով, որ նախորդ իշխանությունների օրոք ևս քանիցս բարձրաձայնվել է  մասին:   «Պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև փորձագիտական շրջանակների կողմից ոչ մեկ անգամ խոսվել է ՀՀ ռազմական դոկտրինի հետ կապված հարցերի մասին, նշվել, թե այնտեղ առկա թիրախները կորցրել են իրենց արդիականությունը, իսկ ներկայիս մարտահրավերներին ընդհանուր առմամբ դոկտրինը մեծ հաշվով չի համապատասխանում: Ըստ մասնագետների, մասնավորաբար պետք է հաշվի առնել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացները և ընդհանրապես ժամանակի հետ ի հայտ եկող տարբեր գործոնները, որոնք լուրջ մարտահրավերներ են երկրի համար: Ի դեպ, ՀՀ ռազմական դոկտրինն ընդունվել է 2007 թվականին: Չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջ դոկտրինի նոր տարբերակը Անվտանգության խորհրդում դրվի նախնական քննարկման։ Թերթի աղբյուրը փոխանցում է, լուրջ ներգրավվածություն ունեն նաև իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպություններ»,- գրում է թերթը: