Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ի առավոտյան ժամը 08:00-ին, գրում է aliq.ge-ն:
Սահմանափակումները հետևյալն են՝
Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ
70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տանից դուրս գալ
Արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքվել ցանկացած հանրային վայրում, բացի դեղատնտերից և մթերային խանութներից
Պարտադիր է տանից դուրս գալու դեպքում ունենալ անձը հաստատող ID քարտ
Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:
Միևնույն ժամանակ Վրաստանի կառավարությունն արտակարգ միոցառումներ է ձեռնարկում երկրի պարենային անվտանգության ապահովման համար:
Համաձայն նոր որոշման, սննդամթերքի պաշար ստեղծելու նպատակով Վրաստանի կառավարությունը կգնի 1,5 միլիոն լիտր ձեթ, 500 տոննա մակարոն և 5000 տոննա շաքար:
Սննդամթերքի հավելյալ պաշար ստեղծելու նպատակով կկատարվի 5000 տոննա շաքարի, 500 տոննա մակարոնի և 1.5 մլն. լիտր արևածաղկի ձեթի ձեռքբերում գնում:
Համաձայն Վրաստանի կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N608 որոշման, սննդի գնումները կիրականացվեն գյուղատնտեսության զարգացման գործակալության կողմից: Այդ նպատակով կհատկացվի 16 միլիոն լարի:
Պետական գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ձեռք բերվելիք օբյեկտների ծավալը հետևյալն է՝ 5000 տոննա շաքար, 500 տոննա մակարոն, 1 500 000 լիտր արևածաղկի ձեթ:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 100-ի: Միևնույն ժամանակ, կարանտինում է գտնվում 4978 մարդ, հատուկ ուշադրության ներքո՝ 266 մարդ: 100-ից առողջացել են 18-ը, ծայրահեղ ծանր վիճակում են 2-ը:
Հիշեցնենք, Վրաստանում մարտի 21-ին հայտարարվել արտակարգ դրություն, ինչից հետո փակվել են Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետները, տեղում հայտարարվեց խիստ կարանտին: