Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նշենք, որ Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, ով հրաժարականի դիմում էր ներկայացրել այսօր ավելի վաղ։