Վարչապետն իր և տիկին Աննա Հակոբյանի անունից ցավակցություն է հայտնել Լևոն Արոնյանին
Վարչապետն իր և տիկին Աննա Հակոբյանի անունից ցավակցություն է հայտնել Լևոն Արոնյանին՝ Արիաննե Կաոլիի մահվան կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից:
Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում:
Սիրելի Լևոն,
Իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին»:
VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանում մահացել է հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոլին։
Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, Արիաննեի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենանբախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել նրան, ապա հոսպիտալացրել «Աստղիկ» ԲԿ: Այս օրերի ընթացքում Արիանեն մի շարք վիրահատություններ է տարել, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել երիտսարդ կնոջ կյանքը: