9.06.2023
Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում սնանկ են. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ անդրադարձել է կորոնավիրուսով վարակավածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին:


Զեկուցվել է, որ առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն:


Այնուհետև քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերին, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր:


Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:


 

Վարչապետն իր և տիկին Աննա Հակոբյանի անունից ցավակցություն է հայտնել Լևոն Արոնյանին
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո