Արդյո՞ք Հայաստանն իրանական կողմի հետ քննարկում է TRIPP-ում Ղազախստանի որեւէ դեր
Արարատ Միրզոյանը, որ հոկտեմբերի 4–5–ին Իրանում էր եւ հանդիպել էր նաեւ Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ, հոկտեմբերի 8–ին հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։ Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության, քննարկել են «այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքը»։
Այստեղ հետաքրքիր է այն, որ Միրզոյանը նույն օրը խոսել է նաեւ Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։ Նշվում է, թե անդրադարձ են կատարել «տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի»։ Թե ինչ է դա նշանակում, կարող ենք միայն կռահել։ Հավանաբար խոսքը նաեւ Թրամփի ուղու մասին է։ Իսկ ի՞նչ կարող է այստեղ անել կամ ինչ դեր կարող է ունենալ Ղազախստանը։ Հավանաբար բանը երկաթուղին է։
Եվ այտեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանն իրանական կողմի հետ քննարկում է Թրամփի ուղու ծրագրում Ղազախստանի որեւէ դեր, այդ կերպ փորձելով փոխել Իրանի մոտեցումը ծրագրի վերաբերյալ։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան