9.10.2026
Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի քաղաքացին Փաշինյանից ապաստան է խնդրել ՀՀ-ում

Ադրբեջանի քաղաքացի Ռաիգ Աբբասովը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով։


Նախիջևանի բնակիչը պատմել է, որ Նախիջևանում ձերբակալվել է աշխատանքի տեղավորվելու խնդրանքով դիմելուց հետո և 30 օր անցկացրել է բանտում։


«Ես՝ Ռաիգ Աբբասովս, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, Ռուսաստանից դիմում եմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ես Ձեզանից ապաստան եմ խնդրում, որպեսզի ապրեմ այդտեղ. այնտեղ ժողովրդավարություն է։ Թեև մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ մեր երկիրը նույնպես ժողովրդավարական է, Նախիջևանի լիազոր ներկայացուցիչը հաշվի չի առնում դա։ Նա միշտ նրան սխալ է հանում։ Նա ապացուցեց բռնապետությունը։ Աշխատանք խնդրելուս համար ինձ զրպարտեցին և 30 օրով ազատազրկեցին՝ Շարուրի շրջանային դատարանի նախագահ Աբիլ Օրուջալիևի կողմից, և 5 ոստիկանների հանեցին իմ դեմ, իբր Ռաիգը աշխատանք է ուզել։ Սա կարող են նաև հետաքննել։ Դատարանի բոլոր տեսանյութերը իմ CD քարտի վրա են։ Այս ամենի պատճառով ես հրաժարվում եմ քաղաքացիությունից։ Խնդրում եմ Հայաստանի նախագահին, որ ինձ ապաստան տրամադրի Հայաստանում, որը ժողովրդավարական երկիր է։ Թող ինձ օգնություն ցուցաբերեն»,- հայտնել է նա:


 

Հասել ենք անհնարինի, անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
08.10.2026
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան. Փաշինյանը եկաթուղու մասին