9.10.2026
Փաշինյանն ու Փեզեշքիանը վստահ են՝ առաջիկայում հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


Մինչ քաղաքական-հասարակական որոշ շրջանակներ քննարկում են, որ Շաքիի հայտնի իրադարձություններից հետո ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանի պաշտոնանկությունն այնքան էլ արդարացի չէր` նրան քավության նոխազ դարձրին, մինչդեռ պետք էր տուն ճամփել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, սակայն համակարգում նրա պաշտոնանկությունն իսկական ցնծություն է առաջացրել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, համակարգում նրան չէին սիրում: Նա արցախցի է, 1998թ. ավարտել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, Հայաստանի ԱԱԾ է տեղափոխվել 2020թ. պատերազմից հետո եւ պաշտոնը ստացել ու առաջխաղացում է ունեցել արցախյան անվտանգության մարմինների աշխատողների մասին ներքին ինֆորմացիա վերադասին փոխանցելու շնորհիվ։ Ապա նույնն արել է նաեւ ՀՀ ԱԱԾ-ի կոլեգաների հետ կապված: Ժամանակին նա եղել է «Խաչատուրովի 12 եղբայրների» կազմում․ դա մի խումբ էր, որը կազմված էր Խաչատուրովի զինվորական ընկերներից, սակայն առաջիններից մեկն է դավաճանել ընկերներին, իսկ ԱԱԾ տեղափոխվելուց հետո սկսել է աշխատել իր երբեմնի զինակիցների, այդ թվում՝ Խաչատուրովի դեմ։ Ասում են` հենց նա է այնպիսի նյութեր տրամադրել իրավապահներին, որոնց մասին անգամ Խաչատուրովի շատ քիչ մերձավորներն են իմացել։


 

Ինչ հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
08.10.2026
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան. Փաշինյանը եկաթուղու մասին