Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա: Նման կարծիք է արտահայտել Պենտագոնի ղեկավարի թեկնածու Մարկ Էսպերը: «Մենք չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ: Մենք պետք է վերադառնանք դիվանագիտությանը»,- ասել է Էսպերը: Նա հայտնել է, որ շուտով կտեղեկացնի «Սենթինել օպերացիայի» մասին, որը ներառում է Հորմուզի նեղուցում, Օմանի եւ Պարսից ծոցերում «պասիվ պարեկությունները»:«Միեւնույն ժամանակ, ամենաբարձր մակարդակով մենք հայտարարել ենք Իրանի հետ առանց որեւէ նախապայմանի երկխոսության պատրաստակամության մասին»,- հավելել է Էսպերը: