8.11.2025
Թուրքիան սպառնալիք է, Վրաստանն ու Իրանը՝ հնարավորություն. Հայաստանի ԱԳ նախարար
27.08.2019
Թուրքիան սպառնալիք է, Վրաստանն ու Իրանը՝ հնարավորություն. Հայաստանի ԱԳ նախարար

Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է սպառնալիք մնալ Հայաստանի անվտնագության համար: Այս մասին ելույթ ունենալով դեսպանների եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով դա պայմանավորված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի մերժմամբ, Հայաստանի շարունակվող տնտեսական շրջափակումով, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումով, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացմամբ: «Դա եւ Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ եւ բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի քաղաքականությունը ենթադրում է հակազդեցության միջոցներ: Նրա խոսքով, տարածաշրջանի երկրներից Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են բարի դրացիության բազմադարյա պատմական փորձի վրա:  Այս հարաբերությունները, նշում է նախարարը, ունեն կարեւոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար: «Այս երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ ևեւ տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը եւ դիվերսիֆիկացմանը»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը: