24.11.2024
Պրն. Քաղաքապետ, սպասում ենք Ձեր դուրս գալուն և աշխատելուն. Թեհմինա Վարդանյան
prev Նախորդ նորություն

Խնդրում եմ քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. Էջմիածնի քաղաքապետ

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց:


Այս մասին Facebook-ի իր էջում մարտի 14-ին հայտնել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:


«Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է: Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ», - գրել է նա: