24.11.2024
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի. Փաշինյանի ու տիկնոջ թեստը բացասական է
prev Նախորդ նորություն

Իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ. Արթուր Վանեցյան

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Այս մասին Instagram-ի իր էջում մարտի 14-ին գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:


«Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են:


Արդեն իսկ պարզ է, որ համավարակը բերելու է սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական խնդիրներ: Այս բարդ իրավիճակում, երբ վտանգված է ազգաբնակչության առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կենցաղային անվտանգությունը, անհրաժեշտ է համախմբվել, չմատնվել խուճապի եւ բոլոր գործողությունները համադրել պատկան կառույցների որոշումների եւ հորդորների հետ:


Միեւնույն ժամանակ, այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը եւ հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների:


Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների եւ փորձի բացակայության բացասական հետեւանքները: Այս պայմաններում, երբ բնակչության եւ պետության անվտանգության խնդիրներն առաջնային են, կոչ եմ անում համախմբվել պետության շուրջ, իսկ իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ եւ աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատշաճ պատասխանատվությամբ:


Առողջություն բոլորիս ընտանիքներին», - նշել է նա:





Посмотреть эту публикацию в Instagram


Սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են: Արդեն իսկ պարզ է, որ համավարակը բերելու է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խնդիրներ: Այս բարդ իրավիճակում, երբ վտանգված է ազգաբնակչության առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կենցաղային անվտանգությունը, անհրաժեշտ է համախմբվել, չմատնվել խուճապի և բոլոր գործողությունները համադրել պատկան կառույցների որոշումների և հորդորների հետ: Միևնույն ժամանակ, այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը և հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների: Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների և փորձի բացակայության բացասական հետևանքները: Այս պայմաններում, երբ բնակչության և պետության անվտանգության խնդիրներն առաջնային են, կոչ եմ անում համախմբվել պետության շուրջ, իսկ իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ և աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատշաճ պատասխանատվությամբ: Առողջություն բոլորիս ընտանիքներին:


Публикация от Արթուր Վանեցյան (@arthur_vanetsyan_official) 14 Мар 2020 в 5:44 PDT