Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դադարեցրեք բազմամարդ հավաքները. Արարատ Միրզոյանի կոչը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել բազմամարդ հավաքների մասնակցելը:


Նա, մասնավորապես նշել է. «Սիրելի հայրենակիցներ,


Հանուն ձեր եւ ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել եւ մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։


Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները եւ առաջարկվող կանոնները կատակ չեն։


Կառավարության ձեռնարկած եւ ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը եւ հնարավոր հետեւանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր եւ ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։


Խոհեմություն եւ առողջություն բոլորին»։


Այս պահին Հայաստանում առկա է կորոնավիրուսի 20 հաստատված դեպք:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...