Freedom House-ի զեկույցի համաձայն մեկ տարվա ընթացքում Թուրքիայում համացանցի ազատությունն ենթարկվել է զգալի սահմանափակումների, որոնք աչքի են ընկել ինքնագրաքննության, կայքերի արգելափակման և նախագահի քննադատության համար ձերբակալությունների տեսքով: 65 երկրների շարքում Թուրքիան համարվում է համացանցի ազատության առումով անազատ երկիր: Մեկ տարվա ընթացքում գրանցվել են համացանցի անջատումներ, կայքերի արգելափակումներ, Twitter և Facebook կոնտենտների հեռացում և այլն: