12.04.2025
Սպասվում է տնտեսական աղետ. Արցախն ընտրում ու զգուշանում է
prev Նախորդ նորություն

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Փաշինյան

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Ներողություն եմ խնդրում սահմանափակումների համար, բայց դա իսկապես անհրաժեշտ է: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իրավիճակը շատ լուրջ է ամբողջ աշխարհում: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մեծ մասը՝ 424 անձ, ջերմություն չունեն, 90-ը թոքաբորբ ունեն, 30-ը գտնվում են ծանր վիճակում:

«Իրականում իրավիճակը ռիսկային է և կոչ եմ անում շատ լուրջ վերաբերվել այս վիճակին»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այսօր ստիպված են ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մի շարք կենսական իրավունքներ սահմանափակել, բայց ակնհայտ է, որ այս ամենը չի արվում քաղաքական նպատակներով կամ նկրտումներով, այլ արվում է իրավիճակը կառավարելու և ի վերջո կորոնավիրուսը հաղթահարելու համար:


«Չեմ կարող ասել, որ այս առումով մեզ մոտ ամեն ինչ իդեալական է: Չկա մի երկիր, որտեղ իրավիճակը էականորեն տարբերվում է: Չկա այսօր գործնականում մի երկիր, որտեղ այսօր կորոնավիրուսի համաճարակի խնդիր չլինի: Խուճապի պետք չէ մատնվել, բայց և հանդարտ վերաբերվել այս իրավիճակին պետք չէ: Ինչքան բարձր կարգապահություն ցուցաբերենք, այնքան շուտ դուրս կգանք այս իրավիճակից»,- ընդգծեց նա:

Նա նաև նշեց, որ փնտրվում է եղանակ նորից ԱԺ ներկայացնել այսօր խորհրդարանի կողմից չընդունված նախագիծը քաղաքացիների գտնվելու վայրը տեղորոշելու մասին:

«Սա անում ենք մեծագույն տհաճությամբ, բայց մենք հասկանում ենք, որ առանց այս միջոցների հետագա իրավիճակը կարող է դառնալ ավելի անկանխատեսելի»,- շեշտեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այսպիսով հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք: