23.11.2024
Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Քաղաքացիների հեռախոսազանգերը ֆիքսելու աղմկահարույց օրինագիծն ԱԺ-ն չընդունեց

Բուռն քննարկումներից հետո կառավարության ներկայացրած աղմկահարույց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում կատարվող փոփոխությունների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում չընդունվեց։


«Իմ քայլը» խմբակցությունը բավարար քանակի ձայներ չկարողացավ հավաքել, արդյունքում նախագծին երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց ընդամենը 65 պատգամավոր, իսկ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին նախագծին, ինչի մասին հայտարարել էին դեռ երեկ:

Կառավարությունն այդ նախաձեռնությամբ նախատեսում էր համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ հետևել քաղաքացիների հեռախոսազանգերին, հաղորդագրություններին, տեղորոշել նրանց գտնվելու վայրը։