15.04.2025
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ. նախարար

Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նա նաև նշել է, որ մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այսպիսով հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:


Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը ստիպված է առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Նրա խոսքով, իրավիճակը բավականին լուրջ է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում: 


Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մեծ մասը՝ 424 անձ, ջերմություն չունեն, 90-ը թոքաբորբ ունեն, 30-ը գտնվում են ծանր վիճակում:


 


 


 

Varks.am-ում ժամկետանց պարտավորությունների տոկոսները կներվեն, եթե մարեն մայր գումարը
Հաջորդ նորություն next