4.04.2026
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

ՀԿԵ-ն շարունակում է ապահովել երկաթուղային բեռնափոխադրումների իրականացումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է ապահովել Հայաստանի տնտեսության՝ անխափան բեռնափոխադրումների պահանջարկը: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը արտահանման և տեղական հաղորդակցություններում փոխադրել է 708 հազար տոննա բեռ, ինչը 8,6% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Չնայած Վրաստանի տարածքում առկա ավտոբեռնափոխադրումների խնդիրներին՝ երկաթուղային բեռնափոխադրումներն այդ երկրի տարածքում իրականացվում են անխափան: ՀԿԵ-ն ապահովում է ռազմավարական նշանակություն ունեցող հացահատիկային բեռների և նավթամթերքների ներմուծումը:

Ընկերության աշխատակիցները շարունակում են սպասարկել բեռնափոխադրումների գործընթացը՝ պահպանելով մարտի 16-ից կառավարության որոշումով սահմանված արտակարգ դրության և պարետի կողմից իրականացվող միջոցների պահանջները: Ընկերության ձեռնարկություններում ապահովվում են պարետի կողմից պահանջվող սանիտարահամաճարագային նորմերը:

Վերահսկող մարմնի հետ համաձայնեցումից հետո՝ Հարավկովկասյան երկաթուղին որոշ սահմանափակումներ է կիրառել ուղևորափոխադրումների ոլորտում, չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը և Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքները: Միջքաղաքային ավտոմոբիլային փոխադրումների արգելքի և ուղևորահոսքի կրճատման պայմաններում ընկերությունը շարունակում է մատուցել միջքաղաքային ուղևորափոխադրումների ծառայութնուններ՝ Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղղություններով:

Այս բարդ շրջանում Հարավկովկասյան երկաթուղին շարունակելու է կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները՝ խստորեն պահպանելով արտակարգ դրության պահանջները:

Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար