24.11.2024
Հարությունյանի խոսնակը հայտնում է Մասիս Մայիլյանի կողմնակիցների կողմից սադրանքների մասին
prev Նախորդ նորություն

ԿԲ-ն բանկերին առաջարկում է վարկառուի վճարած տոկոսների մասին տեղեկանքները ներկայացնել ՊԵԿ

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։


Համաձայնության դեպքում` ֆինանսական կազմակերպությունները կարող են տեղեկանքների բնօրինակները ներկայացնել ք․ Երևան, Կոմիտաս 35 հասցեով` ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչություն։ Միաժամանակ կից ցանկով խնդրում ենք ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` փոստային ծառայության միջոցով ուղարկված տեղեկանքների վերաբերյալ:


Տեղեկանքները ստանալուց հետո հարկային մարմնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով` կից ցանկում և տեղեկանքներում պարտադիր ներառման ենթակա են վարկառուի (համավարկառուի) վերաբերյալ հետևյալ տվյալները․


1․անունը, հայրանունը, ազգանունը,


2․ հանրային ծառայության համարանիշը,


3․ անշաժ գույքի ձեռքբերման վարկային պայմանագրի համարը,


4․ ձեռք բերված անշարժ գույքի հասցեն,


5․ 2020թ․-ի 1-ին եռամսյակի համար վճարված տոկոսագումարները (ՀՀ դրամ)՝ ըստ ամիսների։


6. Նշում` վարկառու կամ համավարկառու հանդիսանալու վերաբերյալ: