Հայաստանի կողմից մարդասիրական օգնության շրջանակում շուրջ 140 տոննա բեռ է ուղարկել Սիրիա: Այս Սիրիա կհասնի օգոստոսի 22-ին: Այս մասին կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքով, ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնությունն ուղարկվել է մեքենաներով և կհանձնվի Կարմիր մահիկին, որի միջոցով կկատարվի բաշխումը: Ֆելիքս Ցոլակյանը նաև մանրամասնեց. «52 տոննա մսի պահածո է, 35 տոննա՝ ձկան պահածո, 40 տոննա շաքարավազ, չոր օրապահիկ էլ շուրջ 14,5 տոննա»: