24.11.2024
ԲՍՓ գործակալության հանձնաժողովներից մեկի նախագահը կաշառք է պահանջել ու ստացել. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Հայաստանի բանկերը վերանայել են 200 միլիարդ դրամի վարկերի պայմանները. Փաշինյան

Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ:


Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով:


«Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ», - ասված է Փաշինյանի գրառման մեջ:


Ավելի վաղ Հայաստանում գործող գրեթե բոլոր առևտրային բանկերը հայտարարել էին 2-3 ամսով վարկերի վճարումների ժամկետների հետաձգման մասին:


Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն: