19.04.2025
Ապահովել ոլորտի նվազագույն կենսունակությունը. Ռեստորանների Միությունը դիմել է գործադիրին
prev Նախորդ նորություն

Այս պահի դրությամբ ունենք 28 բուժված քաղաքացի. նախարար

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք, այս պահին ապաքինվել է 28 քաղաքացի: Այս մասին  Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Երեկ շուրջ 40 քաղաքացու դուրս ենք գրել, նրանց թեստերը եղել են բացասական: Այսօր արդեն 10 քաղաքացի դուրս կգրվի: Այսպիսով, այս պահի դրությամբ ունենք 28 բուժված քաղաքացի»,- ասաց նա:


Նախարարը նշեց, որ մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մեկ այլ պացիենտինը՝ ծանր: Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: Պացինետների մեծ մասը անսիմպտոմ են, որոնք պարզապես մեկուսացման մեջ են, որոնք հիվանդանոցներում են կամ հիվանդանոցում:


Արսեն Թորոսյանը նաև ասաց, որ այս պահին փաստացի բուժման մեջ գտնվող 300 քաղաքացի ունենք:


 

Մինչև արտակարգ դրության ավարտը գազամատակարարման անջատումներ չեն լինի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար