4.06.2025
Մինչև արտակարգ դրության ավարտը գազամատակարարման անջատումներ չեն լինի
prev Նախորդ նորություն

Հայաստանում երկու ամսական երեխա է կորոնավիրուսով վարակվել, նաև նրա մայրը

Հայաստանում երկու ամսական երեխա է կորոնավիրուսով վարակվել մոր հետ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հաստատելով մամուլում առկա լուրերը:


Նրա խոսքով, երեխայի մոտ սիմպտոմներ չկան, մայրիկը երկու օր ջերմել է, բայց այս պահին նա ևս սիմպտոմներ չունի, նրանք գտնվում են հիվանդանոցում.


«Ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու համար, թեպետ որպես այդպիսին վերականգելու կարիք չկա։ Հուսով եմ՝ նրանք էլ ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից», - ասաց Թորոսյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 27-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 329 դեպք է հաստատվել, ապաքինվել է 28 քաղաքացի, ունենք մահվան մեկ դեպք: Փաստացի այսօրվա դրությամբ ունենք բուժման մեջ գտնվող 300 քաղաքացի:

ԲՍՓ գործակալության հանձնաժողովներից մեկի նախագահը կաշառք է պահանջել ու ստացել. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով