Ոչ կարող եմ հերքել, ոչ կարող եմ հաստատել այդ տեղեկությունը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով այն լուրերին, թե Բակո Սահակյանը այսօր Երևանում հանդիպելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ «Եթե լինի հանդիպումը կտեղեկանաք»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ ինքը գտնվում է Երևանո՞ւմ այս պահին, Բաբայանը դիվանագիտորեն խուսափեց հստակ պատասխանից. «Մենք հայրենիքում ենք»,- հավելեց նա: Այդուհանդերձ, VERELQ-ի աղբյուրները պնդում են , որ Բակո Սահակյանին ծանր հանդիպում է սպասվում, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո: