20.04.2025
Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
prev Նախորդ նորություն

Որոշ ընտանիքներ, որոնք ունեն անչափահաս երեխա, աջակցություն կստանան. ինչի՞ մասին է խոսքը

Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.


երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում.

ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.

ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.

միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:


Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով:


Աջակցությունը տրամադրվում է 100 հազար դրամիչափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Հիփոթեքային վարկերի գծով մայր գումարների մարումները կհետաձգվեն մինչև 6 ամսով. ԿԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար