С-400-ը ՀՕՊ լավագույն միջոցներից է և Թուրքիան այսօր ունի դրա կարիքը: Երբ Թուրքիան ստանա այդ համակարգերը, ապա Միջերկրական ծովի արևելքում ոչ մի օդային օբյեկտ չի թռչի առանց Թուրքիայի իմացության: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Միթհատ Ըշիկը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում ո՛չ Մերձավոր Արևելքում, ո՛չ Միջերկրական ծովի արևելքում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն դեմ է, որպեսզի Թուրքիան գնի այդ համակարգը, քանի որ դա թույլ կտա Թուրքիային ունենալ հսկողություն Միջերկրական ծովի արևելքում: