24.11.2024
Ունենք 36 թոքաբորբով պացիենտ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 290

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 290, որից 18-ը՝ առողջացած, 272-ը՝ փաստացի բուժվող:


Բացասական թեստերը եղել են՝ 1440-ը, մահվալ ելքեր չկան:


Հայաստանում մարտի 25-ի ժամը 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը 265 էր:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 25-ի երեկոյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, ունենք 36 թոքաբորբով պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։


Այսօր 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»։