24.11.2024
Թեթև վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոցներից տեղափոխելու են հյուրանոց
prev Նախորդ նորություն

Հայաստանից Արցախի ընտրություններին մասնակցող դիտորդները կթեստավորվեն. Փաշինյան

Արցախում մարտի 31-ին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Հայաստանից մեկնող դիտորդները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն: Այս մասին կառավարության մարտի 26-ի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որպեսզի հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի:


Նրա խոսքով, այս միջոցառման նապատակը կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխելն է: «Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, և սպասվում է Հայաստանից դիտորդների մասնակցությունը: Մենք արդեն ունենք Հայաստանում կորոնավիրուսի արագ թեստեր», - ասաց վարչապետը:


Դիմելով պարետ Տիգրան Ավինյանին՝ կառավարության ղեկավարը կարևորեց դիտորդական կազմակերպությունների հետ համագործակցությունը:


«Պետք է համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք դիտորդները, այսպես ասած, ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք փոխարինել նրանց այլ դիտորդներով, ինչպես նաև մեկնումից առաջ նրանք պետք է արագ թեստերով թեստավորվեն», - ասաց նա՝ արձանագրելով, որ մինչև օրս Արցախում կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի գրանցվել:


«Այնպես անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի», - եզրափակեց Փաշինյանը:


Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին կառավարության հայտարարած դրամաշնորհային ծրագրով դիտորդական առաքելություն են իրականացնելու երկու ՀԿ-ներ: Դրանք են «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական ՀԿ-ն և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»: