Թրիպոլիում սկսել է գործել կրակի դադարեցման մասին համաձայնագիրը երկու հակամարտող կողմերի միջև՝Ազգային համաձայնության կառավարության, որը գլխավորում է Ֆայեզ Սարաջը և Լիբիական ազգային բանակի, որը գլխավորում է մարշալ Հալիֆա Հաֆթարը, փոխանցում է Le Monde-ը: Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Էմադեդին Բադին հայտարարել է, որ կողմերը համաձայնության են հասել ռուսների և թուրքերի ճնշման արդյունքում: Եթե կողմերը Մոսկվայում կարողանան պաշտոնական համաձայնություն ստորագրել դա մեծ ձեռքբերում կլինի և կցուցադրի ռուս-թուրքական միջնորդական առաքելության ազդեցությունը: