24.11.2024
Սոցիալապես անապահով խավերի կոմունալ վճարները կհետաձգվեն. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հայաստանում «օրավաձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի. Փաշինյանի զայրույթը

Արտակարգ դրության սահմանափակումներից տուժող և որևէ տեղ չգրանցված օրավարձով աշխատողներին աջակցելու հարցում կառավարությունը խնդիր ունի: Այս մասին Ազգային ժողովում մարտի 25-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ մարդիկ տարիներ շարունակ ստվերում են եղել, և գործադիրը նրանց «չի տեսնում»՝ նույնականացնելու, իսկ հետո աջակցելու համար:


Մեծամասամբ ստվերում օրավարձով աշխատողների խնդրի մասին, որոնք արտակարգ դրության ժամանակ կանգնել են լուրջ դժվարությունների առաջ, բարձրաձայնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հայտնեց, որ Հայաստանում առկա է 626 000 վարձու աշխատող, գումարած 400 000 «մեր գյուղաբնակ աշխատող համաքաղաքացիները»:


Նշված 626 000-ից 203 000-ը պետական համակարգի աշխատողներ են, որոնք պետության կողմից վճարվում են` անկախ աշխատանքի գնալուց, հեռավար աշխատելուց, նրանք ինչ-որ չափով ապահովված են:


«Մնացած շուրջ 400 000-ը մասնավոր ընկերություններում աշխատողներն են: Նրանց մեծ մասն, այսպես կոչված, օրավարձով աշխատողներն են՝ տաքսու վարորդներ, բանվորներ, վաճառողներ և այլն: Նրանք այժմ ամենախոցելի վիճակում են»,- ասաց վարչապետը՝ հարցնելով՝ ինչպես աջակցել այդ մարդկանց:


Փաշինյանն ասաց, թե «Հայաստանում օրավաձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի:


«Կա գրանցված աշխատող, որ հարկ է վճարում, կա չգրանցված, ստվերում աշխատող: Ընդ որում, պարտականություն է, որ աշխատանքը և եկամուտը պետք է գրանցվի: Այսօր նրանք, ովքեր գրանցված աշխատող են, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը: Մենք այդ մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք մշակում, և այդ մարդկանց կարողանում ենք գտնել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունը տեսում է, թե այդ մարդիկ որտեղ են աշխատում, վերջին մեկ տարում որքան աշխատավարձ են ստացել, որքան եկամտից են զրկվել, և կառավարությունը որքան պետք է օգնի նրանց սոցիալական վիճակը ճգնաժամի պայմաններում կառավարելի դարձնելու համար:


Ստվերում աշխատող քաղաքացիները, որ ժամանակին արհամարհել են եկամուտները հայտարարագրելու կառավարության կոչերը, Փաշինյանի խոսքով, նույնականացման խնդիր են ունենալու:


«Բայց նրանք մեր քաղաքացիներն են, և պարտավոր ենք իրենց ևս աջակցել: Մեր կանխավարկածը հետևյալն է․ քանի որ իրենք սոցիալապես ոչ ապահոված շերտերում են, մեր տվյալներում որևէ տեղ պետք է արտացոլված լինեն: Հնարավոր է լինեն «Փարոս» համակարգում: Կամ այն քաղաքացիներն են, որ դիմել են վերջին չորս-հինգ մասում այդ համակարգում ընդգրկվելու համար, բայց դեռևս չեն ընդգրկվել: Երրորդ հնարավոր սեգմենտն այն է, որ գրանցված լինեն որպես գործազրուկ: Մենք իրենց պատրաստ ենք օգնել, բայց գտնելու ու նույնականացնելու խնդիր ունենք, քանի որ ժամանակին, երբ աշխատել ու եկամուտ են ստացել, չեն հայտարարգրել իրենց եկամուտները և հարկեր չեն վճարել»,- ասաց Փաշինյանը:


Ըստ այդմ, վարչապետը հայտարարեց՝ օրինապահ քաղաքացի լինելը մի կարգավիճակ է, որն անհրաժեշտ է բոլոր դեպքերում:


Կառավարությունը սոցիալապես անապահովներին աջակցելու համար հատկացնելու է 25 մլրդ դրամ: Նույնքան էլ տրամադրելու է բինզեսին: Միջոցները հասցեատերերին պետք է հասնեն բանկերի միջոցով, որոնց տոկոսադրույքները մեծամասամբ կզրոյացվեն կառավարության համաֆինանսավորմամբ: