Հայաստանում հիշում են Բաքվի ջարդերի զոհերին. 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաքում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի ջարդի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների գլխավորությամբ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։ Նրանք ծաղկեպսակ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։